«ՏՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Բարի գալուստ «ՏՏ Գրուպ» ընկերության պաշտոնական կայք: Այստեղ դուք կարող եք տեղեկատվություն ստանալ գնահատման գործունեության մասին, ինչպես նաև կապ հաստատել ընկերության անձնակազմի հետ: Հաշվի առնելով մեր հաճախորդների պահանջմունքները` ընկերությունը իր կատարած գործունեության մեջ առաջնահերթ է համարում արագ և որակյալ աշխատանքը: «ՏՏ Գրուպ» ՍՊԸ-ի մշտական հաճախորդների թվին են դասվում մի շարք բանկեր և վարկային կազմակերպություններ, ինչպես նաև աուդիտորական կազմակերպություններ: Ընկերությունը մատուցում է անշարժ և շարժական գույքի, ոչ նյութական ակտիվների, բիզնեսի շուկայական արժեքների գնահատման ծառայություններ: Գնահատումն իրականացվում է ՀՀ ամբողջ տարածքում:

Գնահատման գործունեությունը ՀՀ-ում, ինչպես և մյուս անցումային տնտեսություն ունեցող երկրներում, մասնավորապես նախկին ԽՍՀՄ երկրներում իր զարգացումն է սկսել ստանալ 1990-ական թվականներին, երբ ակտիվ ընթանում էր սեփականաշնորհման գործընթացը: ՀՀ-ում այս ոլորտը պետական կարգավորում ստացավ 1998թ. սկսված` ՀՀ ԱՆ ԱԳԿՊԿ-ի կազմավորմանը զուգընթաց: Մասնավորապես այն դարձավ լիցենզավորվող գործունեություն` սակայն միայն անշարժ գույքի գնահատման մասով: 2005թ. նոյեմբերին ուժի մեջ մտավ ՀՀ անշարժ գույքի գնահատման գործունեության մասին օրենքը, իսկ այնուհետեև 2006թ. հունիսին` ՀՀ-ում անշարժ գույքի գնահատման ստանդարտը, որոնց շնորհիվ էլ ավելի կարգավորվեց անշարժ գույքի գնահատման գործունեությունը:


ՄԵԶ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ



ՏՏ ԳՐՈՒՊ

Ընկերության գնահատման հատուկ մշակված մեթոդաբանությունը համապատասխանում է ՀՀ գործող օրենսդրությանն ու ստանդարտի պահանջներին:

Շարժական գույք
Բնակելի անշարժ գույք
Մեխանիզացիա
Արտադրական տարածք

Հուսալի գործընկեր

Բնակարանների գնահատում
1-2 աշխատանքային օր

Տրանսպորտային միջոցների գնահատում
1 աշխատանքային օր

Հաստոցների և սարքավորումների գնահատում
2-3 աշխատանքային օր

Կապ

  • Հեռախոս:
    +374-10-545175
  • Էլ-Հասցե:
    group-tt@mail.ru
  • Հասցե:
    Երևան
    Արշակունյաց պողոտա 2ա շենք


Site by Aren Gevorgyan